ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

«ՍԻՍ» արտադրական ընկերության կայքում

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

«ՍԻՍ» արտադրական ընկերության կայքում

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ

0 +

ԳՈՀ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

0 +

ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

0 +

Ավելի քան 35 տարվա արտադրական փորձով՝ “SIS” ընկերությունն այսօր հանդիսանում է բազմապրոֆիլ արդյունաբերական ձեռնարկություն, որը մասնագիտացած է մետաղի, փայտի, պլաստմասսայի և այլ նյութերի մշակմամբ բազմաբնույթ արտադրանքի ստեղծման մեջ։
“SIS”-ը հաջողությամբ համագործակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ՝ տրամադրելով բարձրորակ, ճշգրիտ և մրցունակ արտադրանք՝ հիմնված փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական մոտեցման վրա։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

“SIS” արտադրական ընկերությունն իր հաջողությունների և կայուն զարգացման հիմքում կարևոր տեղ է հատկացնում համագործակցություններին։ Տարիների ընթացքում մենք ձևավորել ենք ամուր և փոխվստահելի հարաբերություններ տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների, շինարարական ընկերությունների, պետական հաստատությունների, առևտրային և արդյունաբերական ձեռնարկությունների հետ։

Մեր գործընկերները մեզ վստահում են՝ որպես հուսալի արտադրող և նորարար լուծումների մատակարար։ Մենք ապահովում ենք ճշգրիտ աշխատանք, բարձր որակ, պայմանագրային պարտավորությունների պահպանում և տեխնիկական աջակցություն՝ յուրաքանչյուր նախագծում։

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հիմնադրվել է 1989 թվականին և շարունակաբար զարգացել է որպես բազմապրոֆիլ արտադրական ձեռնարկություն։

Մենք ներդրում ենք կատարում բարձրակարգ սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների մեջ՝ ապահովելու արտադրության ճշգրտություն և արդյունավետություն։

Մեր արտադրանքը պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և Վրաստանում։

Արտադրում ենք մետաղական դռներ, դարպասներ, դարակաշարեր, ցուցասարքավորումներ, կահույք, արդյունաբերական դետալներ և ավելին։

Մեր արտադրությունը կազմակերպված է ըստ հաճախորդի պահանջների՝ փոքրածավալ պատվերներից մինչև խոշոր նախագծեր։

Աշխատում ենք ըստ ազգային և միջազգային ստանդարտների՝ ապահովելով բարձր արդյունք ամեն փուլում։

Մասնակցել ենք մի շարք ցուցահանդեսների և արժանացել բազմաթիվ մրցանակների։

Ընտրելով “SIS” ընկերությունը՝ Դուք վստահում եք տարիներով ձևավորված փորձին, մասնագիտական մոտեցմանը և անընդհատ զարգացող արտադրական միջավայրին։