ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ

«ՍԻՍ» ընկերությունը մատուցում է գովազդային և ցուցահանդեսային լուծումների ամբողջական շարք՝ նախատեսված ապրանքների, բրենդերի և ծառայությունների արդյունավետ ներկայացման համար։ Մեր նպատակն է ստեղծել բարձրորակ, ֆունկցիոնալ և գեղարվեստական տեսանկյունից գրավիչ արտադրանք, որը կխթանի Ձեր
վաճառքները և կուժեղացնի Ձեր բրենդի ներկայությունը ցանկացած հարթակում (խանութ, շոուրում,
ցուցահանդես)։

Ցուցադրական և վաճառքի պահարանների նախագծում և արտադրություն

Մենք ստեղծում ենք տարբեր չափսերի և ձևաչափերի վաճառքի պահարաններ՝ հարմարեցված կոնկրետ ապրանքատեսակների ներկայացման համար՝ մանրածախ առևտրի կետերում, սրահներում, սուպերմարկետներում և ցուցահանդեսներում։ Մենք ապահովում ենք բարձր որակ, դիմացկունություն և տեսանելիություն։

Գովազդային ստենդերի նախագծում և արտադրություն

Առաջարկում ենք պրոֆեսիոնալ դիզայնով գովազդային ստենդերի նախագծում և արտադրություն՝ ներառյալ՝  Մոբայլ (հեշտ տեղաշարժվող) ստենդեր,  Բաներային ստենդ-շրջանակներ (Press Wall, Brand wall),  Լուսավորված վահանակներ (լայթբոքսեր),  Պոսթերների հոլդերներ և այլն։ Յուրաքանչյուր ստենդ նախագծվում է՝ հաշվի առնելով հաճախորդի բրենդային գույները, հաղորդագրությունը և նպատակային լսարանը։