Պատկերասրահ


Դիտել տեսահոլովակը

Արտադրանք

Մետաղական դարակաշարեր Ընկերությունն ընդունում է ցանկացած տեսակի և չափսերի մետաղական դարակաշարերի պատրաստման պատվերներ: Գործարանում արտադրված բարձրորակ դարակաշարերը թեթև են, ամուր, հարմար տեղաշարժման և բազմակի օգտագործման համար: Դրանք նախատեսված են խանութների, նկուղների, պահեստների, ինչպես նաև բացօդյա տարածությունների համար: Դրանք որակյալ են և դյուրին օգտագործման և պահպանման համար:



Գովազդային վահանակներ "ՍԻՍ" ՍՊԸ-ի արտադրած գովազդային վահանակները կգոհացնեն ամենախստապահանջ պատվիրատուին: Ընկերությունն ընդունում է փոքրաքանակ և մեծաքանակ, ցանկացած չափսի և ձևի գովազդային վահանակների պատրաստման պատվերներ: Արդիական տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ցանկացած քանակի պատվեր իրականացնել մատչելի գներով և սեղմ ժամկետներում:



Ցուցադրման և վաճառքի պահարաններ "ՍԻՍ" գործարանի մասնագետները հմտացած են ցուցադրման և վաճառքի պահարանների պատրաստման գործում և ունեն տարիների ընթացքում ձեռք բերած փորձ: Ընկերության մասնագետների պատրաստած պահարանները որակյալ են և հարմար են օգտագործման ցանկացած պայմաններում: Արտադրամասի մասնագետները իրականացնում են նաև պահարանների նախագծում և տեղադրում:



Տարբեր տեսակի և չափսերի անձրևանոցներ Եթե Ձեզ անհրաժեշտ են անձրևանոցներ առանձնատան, գրասենյակի, սրճարանի կամ որևէ այլ տարածքի համար, ապա դիմեք մեզ: Մենք ընդունում ենք ցանկացած չափի, գույնի, ձևի և նախասիրության անձրևանոցների պատրաստման ինչպես մեծաքանակ, այնպես էլ փոքրաքանակ պատվերներ: Ընդունվում են նաև վրանային անձրևանոցների պատվերներ, որոնց միջոցով ստեղծվում են «վրանային սենյակներ»:



Կահույք Կահույքագործության լավագույն ավանդույթները պահպանվում են "ՍԻՍ" ընկերությունում: Կահույքի մասնագետները համադրում են լավագույն ավանդույթները ժամանակակից լուծումների հետ և պատրաստում բարձորակ ու մատչելի կահույք: Պատվիրատուն կարող է ազատ լինել իր նախասիրություններում և դիզայների օգնությամբ նախագծել իր նախընտրած կահույքը: Իսկ ընկերության մասնագետները կզբաղվեն կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքով:



Երկաթգծի, էլեկտրական տրանսպորտի, էլեկտրական ցանցերի հանգույցներ և պահեստամասեր Հանդիսանալով մի շարք տրանսպորտային պետական և մասնավոր ընկերությունների մատակարարը՝ "ՍԻՍ" ՍՊԸ-ն հմտացել է երկաթգծի, էլեկտրական տրանսպորտի, էլեկտրական ցանցերի հանգույցների և պահեստամասերի պատրաստման գործում: Այստեղ Դուք կարող եք պատվիրել հանգույցներ, որոնք մատչելի են, իսկ դրանց որակը երաշխավորում ենք մենք: Շնորհիվ նորագույն սարքավորումների ցանկացած պատվեր իրականացվում է բարձր մակարդակով և հնարավորինս սեղմ ժամկետներում:



Դրոշմներ, կաղապարներ Արդի սարքավորումները և փորձառու մասնագետները ընկերությանը վստահություն են տալիս նշելու, որ գործարանում արտադրվող դրոշմները և կաղապարներն ունեն բացառիկ որակ: Եթե Ձեզ հարկավոր են դրոշմներ և կաղապարներ, ապա դիմե'ք մեզ և մեր մասնագետները կպատրաստեն ձեր պատվերը ցանկացած քանակությամբ: Ընկերությունը երաշխավորում է արտադրված ցանկացած առարկայի որակը:



Դետալներ, հանգույցներ Գործարանում ընդունվում են նաև տարբեր դետալների և հանգույցների պատվերներ: Փայտից, մետաղից կամ պլաստմասից դետալների և հանգույցների պատրաստումը իրականացվում է բարձրորակ սարքավորումների միջոցով և բարձրակարգ մասնագետների կողմից:



Ձուլվածքներ գունավոր մետաղներից Ձեռնարկությունն իրականացնում է ձուլումներ տարբեր մեթոդներով: Ժամանակակից սարքավորումների միջոցով իրականացվում է.rn1.ձուլում բարձր ճնշումով, rn2.ձուլում կոկելով rn3. ձուլում ավազով:



Ամառանոցային պարագաներ Առաջարկում ենք ամառանոցային պարագաների լայն ընտրություն` ճոճանակներ, մետաղական աստիճաններ, պլաստմասե, մետաղյա աթոռներ, սեղաններ և անձևանոցներ: Ընդունում ենք նաև պատվերներ ըստ Ձեր նախասիրության: Արտադրանքը աչքի է ընկնում հետաքրքիր և կիրառելի դիզայնով, պրակտիկությամբ և որակով:



Մետաղական դռներ, ճաղավանդակներ, աղբամաններ "ՍԻՍ" ընկերությունը զբաղվում է նաև մետաղական և փայտյա դռների, ճաղավանդակների, աղբամանների պատրաստման աշխատանքներով՝ նախատեսված ինչպես տնային, այնպես էլ բացօդյա պայմաններում օգտագործման համար: Գործարանում պատրաստված մետաղական դռները և ճաղավանդակները ամուր են և հուսալի, աղբամանները հարմար են բազմակի կիրառության համար: