Պատկերասրահ


Դիտել տեսահոլովակը

Տեխնիկական հագեցվածություն

Ֆրեզերային և խառատային հաստոցներ
Գործարանում առկա ֆրեզերային և խառատային բարձրակարգ հաստոցները կատարում են եռաչափ փորագրություն:

Գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս բարձրագույն ճշտությամբ փորագրություններ կատարելու տարբեր նյութերի վրա, ինչպիսիք են փայտը, լամինատը, մետաղը, ալյումինը: 

Հաստոցներն իրենց ճշգրտությամբ կբավարարեն անգամ ամենանրբաճաշակ հաճախորդին:
Փոշեներկում էլեկտրոստատիկ եղանակով
"ՍԻՍ" ՍՊԸ-ն առաջարկում է փոշեներկում էլեկտրոստատիկ եղանակով: 

Արդիական փոշեներկիչների միջոցով ցանկացած առարկա հնարավոր է ներկել մեծ ճշգրտությամբ: Ներկման այս մեթոդը բացառում է հետքերի առկայությունը և դրա օգնությամբ ներկը համաչափ է բաշխվում առարկայի բոլոր անկյուններով: 
Մետաղամշակման, փայտամշակման և բարձր ճնշման ձուլման հաստոցներ Բարձրորակ մետաղամշակման և փայտամշակման, ինչպես նաև բարձր ճնշման ձուլման հաստոցների շնորհիվ ընկերությունը սեղմ ժամկետներում իրականացնում է բարձրորակ պլաստմասսե և մետաղե դրոշմների և կաղապարների պատրաստում:Դրանք նախատեսված են երկարաժամյա օգտագործման համար և դյուրին են օգտագործման և պահպանման համար
Զոդման սարքավորումներ
"ՍԻՍ" ՍՊԸ-ն հագեցած է տարբեր աստիճանների զոդման համար նախատեսված սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարելու մոնտաժման աշխատանքներ՝ ցանկացած պայմաններում և սեղմ ժամկետներում: 

Կատարվում են աշխատանքներ բոլոր տարբերակներով՝ CO2, արգոն և կետային: